Ռեալիզմ։Շիրվանզադե։Նար-Դոս

Ռեալիզմ, գեղարվեստական մեթոդ, որ հետևում է կյանքն իր իրական բովանդակությամբ վերարտադրելու սկզբունքին։ Պատմականորեն հաջորդում է ռոմանտիզմին ու նախորդում սիմվոլիզմին։

Ռեալիստ գրողի մտածողությունը ելնում է կյանքից ու հանգում է կյանքին։ Ինչքան էլ գրողը դժգոհ լինի իրականությունից, քննադատի այն, նա իր իդեալը չի որոնում անհող երևակայության մեջ։ Ռեալիստ արվեստագետներին հատուկ է իդեալի իրական բնույթը, այն կյանքի բնական զարգացումից բխեցնելու ձգտումը։

Ռեալիստ գրողը կյանքը պատկերում է օբյեկտիվորեն՝ աշխատելով բացահայտել նրա իրական գծերն ու կերպարների սոցիալ-հոգեբանական ճշմարիտ բովանդակությունը։

Ռեալիզմի ամենակարևոր դրույթը կերպարի սոցիալ-պատմական պայմանավորվածության սկզբունքը։ Ռեալիստ գրողը կերպարի էությունը, նրա սոցիալական և անձնական մղումները պատճառաբանում է նախ և առաջ կյանքի իրադրությամբ, շրջապատի ազդեցությամբ։ Կերպարները և դեպքերը կապելով կյանքի օրինաչափությունների հետ, բացահայտելով նրանց իսկական տեղը երևույթների շղթայի մեջ՝ ռեալիստ գրողը դրանով իսկ կարողանում է նույնիսկ բացառիկ փաստը ներկայացնել իրական և արժանահավատ գծերով։

Ռեալիստական ստեղծագործության կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ գաղափարական միտումը նրա մեջ ոչ թե ուղղակի հռչակվում է գրողի կողմից, այլ բխում է գործողությունից ու կերպարների էությունից, դառնում է կյանքի ակտիվ ճանաչողության արդյունք։

Ալեքսանդր Շիրվանզադեimage

Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական ազգանունը՝ Մովսիսյան) սովորել է Շամախիի հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում: Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել: 1875 թ-ին մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական՝ ականատես լինելով շահի ու կողոպուտի համար մղվող մրցավազքին: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: Աբելյանների տանը նա ծանոթացել է հայ և համաշխարհային գրականությանը, մամուլին, ճանաչել հայ ականավոր գործիչների:
1878 թ-ից Շիրվանզադեն թղթակցել է հայկական և ռուսական մամուլին, կատարել գրական առաջին փորձերը: 1883 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս: Նույն թվականին «Մշակ» թերթում տպագրվել է նրա առաջին գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, այնուհետև՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը: 1884 թ-ին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել «Խնամատար» վիպակը, 1885 թ-ին՝ «Նամուս» վեպը, որով և հայտնի է դարձել: Վեպում նա պատկերել է գավառական քաղաքի սոցիալ-հոգեբանական մթնոլորտը և հետամնաց միջավայրը, որին զոհ են գնում հերոսները:
1886–91 թթ-ին Շիրվանզադեն եղել է «Արձագանք» պարբերականի քարտուղարը, որտեղ տպագրել է «Ֆաթման և Ասադը» (1888 թ.), «Տասնուհինգ տարի անց» (1890 թ.) նովելները, «Արամբին» (1888 թ.), «Զուր հույսեր» (1890 թ.) վեպերը՝ շարունակելով «Նամուս»-ում շոշափած թեմաները: Գրողը ցավով նկատում է, որ արագորեն վերանում են ավանդական հարաբերությունները, ոչնչանում է մարդկանց հոգեհարազատությունը, փողը խաթարել է բարոյական արժեքները՝ բազմաթիվ ազնիվ հոգիների դատապարտելով տառապալի կյանքի: 1895–96 թթ-ի հայերի կոտորածների ժամանակ գրողը պաշտպանել է Հայ դատը, որի պատճառով ցարական կառավարությունը նրան ձերբակալել է:
XIX դարի 90-ական թվականներին Շիրվանզադեն գրել է «Արսեն Դիմաքսյան» (1893 թ.) վեպը, «Ցավագարը» («Չար ոգի», 1894 թ.), «Կրակ» (1896 թ.) վիպակները, իսկ 1896–97 թթ-ին՝ «Քաոսը», որը հայ ռեալիստական վեպի գլուխգործոցն է թե՜ գեղարվեստական, թե՜ գաղափարական առումով: Վեպի առանցքը Բաքվի մի նշանավոր գերդաստանի պատմությունն է. «Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը… Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ ու ծայրաստիճան վտանգավոր»:
Բացառիկ է Շիրվանզադեի դերը XX դարի սկզբի հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Հանդես է եկել Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և ուրիշների մասին հոդվածներով, գրել է «Մելանիա» (1899 թ.), «Արտիստը» (1901 թ.) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902 թ.) վեպի առաջին մասը, դրամատիկական գործեր՝ «Եվգինե», «Ունե՞ր իրավունք» (երկուսն էլ՝ 1903 թ.), «Պատվի համար» (1905 թ.): Վերջինիս նյութը, ինչպես «Քաոսում», քաղված է մի ընտանիքի պատմությունից, որին գրողը հաղորդել է հոգեբանական հարստություն և խոր իմաստ. ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը, հակադրվելով և պախարակելով մեկը մյուսին, ներկայացնում է իր միջավայրը: Հետագա տարիներին լույս են տեսել «Կործանվածը» (1909 թ.), «Ավերակների վրա» (1911 թ.), «Արհավիրքի օրերին» (1917 թ.) դրամաները, «Շառլատանը» (1912 թ.) կատակերգությունը և այլ գործեր:
1905–10 թթ-ին Շիրվանզադեն ապրել է Փարիզում: Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) և հայ ժողովրդի արևմտյան հատվածի եղեռնը ծանր տպավորություն են թողել գրողի վրա: Բազմաթիվ հոդվածներում, նամակներում ու գրական երկերում նա բացահայտել է հայերի կոտորածների բուն պատճառները, մերկացրել թուրքական իշխանությունների անմարդկային արարքները, մեծ տերությունների խարդավանքները: 1916 թ-ին նա Հովհաննես Թումանյանի հետ եղել է ժամանակավորապես ազատագրված Արևմտյան Հայաստանում:
1919 թ-ին բուժման նպատակով դարձյալ մեկնել է արտասահման: 1926 թ-ին գրողը հաստատվել է Երևանում. գրել է «Մորգանի խնամին» (1930 թ.) կատակերգությունը, ամբողջացրել «Կյանքի բովից» երկհատոր հուշագրությունը (1932 թ.), հրատարակության պատրաստել իր երկերը (8 հատոր, 1929–34 թթ.), վերամշակել մի շարք գործեր:
Շիրվանզադեն արժանացել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրողի (1930 թ.), Անդրկովկասի մշակույթի վաստակավոր գործչի կոչումների:
Գրողի բազմաթիվ ստեղծագործություններ բեմադրվել են հայ թատրոնում, նրա երկերի հիման վրա Հայֆիլմում նկարահանվել են «Նամուս» (1925 թ.), «Չար ոգի» (1927 թ.), «Պատվի համար» (1956 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Քաոս» (1973 թ.) կինոնկարները:
Երևանում և ՀՀ այլ քաղաքներում Շիրվանզադեի անունով կոչվել են դպրոցներ և փողոցներ, Կապանի պետական թատրոնը:

Նար-Դոս

imageՆար-Դոսը (նարդոս ծաղկի անունից է, իսկական անուն-ազգանունը՝ Միքայել Հովհաննիսյան) սովորել է Թիֆլիսի Նիկոլաևյան երկդասյան դպրոցում, Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիայում: Հետագայում ինքնակրթությամբ հարստացրել է գիտելիքները. կարդացել է հայ գրողների գործերը, հրապուրվել անտիկ ու Վերածննդի շրջանի մշակույթներով, փիլիսոփայական, գեղագիտական ուսմունքներով, XIX դարի եվրոպական և ռուսական գրականությամբ: Նար-Դոսը երկար տարիներ, կարիքից դրդված, չնչին վաստակով պաշտոնավարել է «Նոր դար» թերթում, որտեղ էլ տպագրվել են գրողի առաջին ստեղծագործությունները: «Նոր դարի» ընդհատվելուց հետո աշխատել է «Աղբյուր–Տարազ», «Գեղարվեստ», «Սուրհանդակ», «Հորիզոն» պարբերականների խմբագրություններում:
Գրական փորձերն սկսել է վաղ տարիքից. գրել է բանաստեղծություններ, ապա՝ դրամատիկական գործեր: Սակայն նրա ստեղծագործական ձիրքը կատարելապես դրսևորվել է արձակում:
Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թ.) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև: Այս խզումն առավել խորությամբ է արտահայտվել «Մեր թաղը» (1889–90 թթ.) նովելաշարում, որտեղ յուրաքանչյուր նովել մի դրամա է: Խավարի ու թշվառության միջավայրում մեծ չարիք են սնահավատությունն ու տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», «Ինչպես բժշկեցին»), վայրագությունն ու կոպտությունը («Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց», «Հոպոպ»), հարբեցողությունն ու բարոյական անկումը («Հոգուն վրա հասավ», «Սև փողերի տոկոսը»):
1890-ական թվականներից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության նոր շրջանը, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը:
«Սպանված աղավնին» (1898 թ.) վիպակում գրողը պատկերել է մի կնոջ խեղված ու ողբերգական ճակատագիրը: Հերոսուհին՝ Սառան, կործանվում է ոչ թե իրականությանը համակերպվելով, այլ բարձր արժանապատվությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ:
«Նեղ օրերից մեկը» (1904 թ.) և «Խմբագիրը» (1913 թ.) պատմվածքներում առանձնակի ուժով են դրսևորվել գրողի ցավն ու մտահոգությունը հայ մտավորականների ճակատագրի համար:
Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911 թ.) վեպը, որտեղ գրողը ձգտել է ցույց տալ ժամանակի հասարակական գլխավոր հոսանքների՝ պահպանողականների (նորդարականներ) և ազատամիտների (մշակականներ) բախումը, շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մեծ ու փոքր ողբերգությունները, մարդու հոգու անտեսանելի ծալքերը և օրհասական պայքարը, քննադատել հասարակության անտարբերությունն ու արհամարհանքը անհատի հանդեպ:
1880-ական թվականների հայ մտավորականության կենցաղն ու հասարակական կյանքն ավելի ընդգրկուն են արտահայտված «Մահը» (1912 թ.) վեպում: Այստեղ ներկայացված են հոռետեսական փիլիսոփայությունը որդեգրած` «առանց դավանանքի» երիտասարդի անկումային հայացքները, որոնց հակադրվում է թուրքական բռնակալության դեմ պայքարում ժողովրդի համար կյանքը զոհաբերած անհատը: Վեպը հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է:
Նար-Դոսի ստեղծագործությանը բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը: Իր գործերում նա հավատարիմ է «գրականությունն ու լեզուն սիրում են հայրենի հող, հայրենի ժողովրդի մթնոլորտ» սկզբունքին:
Հայկական հեռուստաթատրոնը բեմադրել է Նար-Դոսի «Մահը» (1988 թ.) վեպը, էկրանավորվել է «Սպանված աղավնին» (2009 թ., «Երևան» կինոստուդիա) վիպակը:
Նար-Դոսի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց, որի առջև տեղադրված է նրա կիսանդրին, փողոցներ` ՀՀ և ԼՂՀ տարբեր քաղաքներում:

Նոր գրականություն 18-րդ դար

Հայ նոր գրականություն՝ 18-րդ դարի սկզբից սկսել են ձևավորվել լուսավորական վերածննդի նախադրյալները։ Սկիզբ է առել մտավոր գրական մի շարժում, որը բնորոշվում է «նորոգություն» ընդհանուր հասկացությամբ։

Միջին հայերենից հետո վերստին անցում է կատարվել գրաբարին, շուրջ 2 դար ստեղծվել են բանաստեղծություններ, գիտական ու իմաստասիրական երկեր։

Մտավոր գրական շարժում Խմբագրել
Մտավոր գրական շարժումը մեծապես ծավալվել է 18-րդ դարի 2-րդ կեսին՝ հատկապես Մխիթարյան միաբանության և հնդկահայ համայնքի լուսավորական գործունեությամբ։

Մխիթարյան միաբանություն Խմբագրել
Մխիթարյան միաբանության ուշադրությունն ուղղվել է հայության ազգային ինքնագիտակցության արթնացման նպատակին, ձգտել է վերակենդանացնել ազգի հիշողությունը՝ գտնելու անցյալի հետ կապը, վերածնել է հայոց պատմութան մեծագույն արժեքները՝ պետություն, թագավորություն, եկեղեցի, համակարգել դասական հայերենը, կազմել բառարաններ, գրել քերականական և տրամաբանության դասագրքեր ու դպրոց, ուսումնական ձեռնարկներ։ Դասական հայերենի վերածնության շարժումը, որն առավելապես դրսևորվել է գրականության բնագավառում, և որի նախաձեռնողներն առաջին հերթին Մխիթարյաններն էին, ուղղված էր մի նպատակի՝ դարերի ընթացքում աղճատված գրաբարը խորթ ձևերից ու լատինաբանությունից մաքրելուն և ոսկեդարյան վիճակը վերականգնելուն, որպեսզի այն դառնար ոչ միայն գրականության ու դպրոցի լեզու, այլև ժամանակի սոցիալական ու տնտեսական փոխհարաբերությունների ու գաղափարախոսության արտահայտման միջոց։

Հնդկահայ համայնք Խմբագրել
Ազգային զարթոնքի գաղափարները մեծ արձագանք են գտել հնդկահայ համայնքում, առանձնապես՝ Մադրասի և Կալկաթայի հայկական միջավայրերում։ Նշանակալի Երևույթներ էին Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (1772) և Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» (1773) հրապարակախոսական, երկերը, Հարություն Շմավոնյանի «Ազդարար» (1794-1796 թթ. և 2008 թվականից) հայերեն առաջին պարբերականի հրատարակությունը։

Գրականության նորոգությունն ընդգրկել է տարբեր ժանրեր՝

  • Պատմագրություն
  • Օրագրություն
  • Հիշատակարաններ
  • Վարքեր
  • Վկայաբանություններ
  • Առակներ
  • Բանաստեղծություններ
  • Կլասիցիզմ

White House Christmas🎄

https://youtu.be/41-jBwGwH1U

Ամանորն արդեն ժամանել է  Սպիտակ տուն։ Ինչպես նախորդ տարիների ընթացքում, այդպես էլ այս տարի Սուրբ Ծննդյան դեկորի հեղինակը առաջին տիկին՝ Մելանիա Թրամփն է։ Այս տարվա Սուրբ Ծննդյան թեմայի պաշտոնական անունն է՝ «Ամերիկյան գանձեր», որը ներկայացնում է մի քանի խոշոր ամերիկյան քաղաքների սցենարներ: Ոչ բոլոր  զարդարանքներն են մարդիկ հավանել։ Որոշները  նույնիսկ մեկնաբանել են այպես ՝«կարմիր ծառերով զարդարված միջանցք»:Նրանք կարծում են, որ այդ զարդարանքը փոխանցում է սարսափի զգացմումներ և համեմատել են այն «The shining» սարսափ ֆիլմից դրվագների հետ: Մյուսների համար այն կարծես «The Handmaid’s Tale»  հեռուստատեսային շոուի հագուստներից լինի։Անցյալ տարի շատերը գտել էին Մելանիայի թեման՝ այն  ավելի շատ ահարկու և անպարկեշտ էր, քան թե տոնական:

 

Հայ հին և միջնադարյան գրականություն

imageՀայ հին և միջնադարյան գրականության պատմական զարգացումն ընդգրկում է 5-18-րդ դարերը և ներքուստ ենթարկվում է այսպիսի խմբավորման՝ 5-րդ դար, Ոսկեդար 6-9-րդ դարեր, 10-12-րդ դարեր, 13-18-րդ դարեր: Ամբողջությամբ տասնչորսդարյա գրականություն՝ լի հայ ժողովրդի պատմության բախտորոշ իրադարձություններով։

5-րդ դարում գրվեց հայոց պատմությունը, Մաշտոցի վարքը, ստեղծվեց հոգևոր բանաստեղծությունը, հայերեն թարգմանվեց «Աստվածաշունչ»-ը։

6-9-րդ դարերում ստեղծվեցին պատմագիտական նոր աշխատություններ, որոնց հեղինակներն էին Սեբեոսը, Հովհան Մամիկոնյանը,Մովսես Կաղանկատվացին, Ղևոնդը։ Ասպարեզ եկան բանաստեղծ Դավթակ Քերթողը, Կոմիտաս Աղցեցին, Ստեփանոս Սյունեցին և ուրիշներ։ Ձևավորվեց աշխարհիկ և հոգևոր բանաստեղծության ավանդույթը։ Այս շրջանի գրականությունը կոչվում է նաև մաքառումների գրականություն, որովհետև ստեղծվեց հայոց պետականության անկումից հետո։

Այս շրջանում հայ ժողովրդի հանճարն ստեղծեց «Սասնա ծռեր» դյուցազներգությունը, ինչը, պատմվելով սերնդեսերունդ, հասավ մինչև 19-րդ դար, գրի առնվեց և առանձին պատումներից ստեղծվեց «Սասունցի Դավիթ» համահավաք բնագիրը։

10-12-րդ դարերում շարունակվեց պատմագրությունը՝ Թովմա Արծրունի, Հովհաննես Դրասխանակերտցի, Ուխտանես , Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Արիստակես Լաստիվերցի, Մատթեոս Ուռհայեցի։ Այս շրջանում ապրեց և ստեղծագործեց մեծագույն հայ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին։ Նրա գործը շարունակեցին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագ Իմաստասեր և Կիլիկիայի հայոց թագավորության շրջանի այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Ներսես Շնորհալին, Գրիգոր Տղան, Ներսես Լամբրոնացին։

13-18-րդ դարերում հայ գրականությունն առավելապես ընդունեց աշխարհիկ բնույթ։ Եթե 5-12-րդ դարերում լեզուն գրաբարն էր, ապա այժմ գրաբարին փոխարինում է միջին հայերենը։ Պատմագրության, տաղերգության հետ մեկտեղ զարգացավ նաև առակագրությունը (Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի), ստեղծվեցին հայերենները և ժողովրդական խաղիկները։ Մատենագիրներից առավել հայտնի են Կիրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը։ Տաղերգուները բազմաթիվ են, առավել հայտնի են Ֆրիկը, Հովհաննես Երզնկացին, Կոստանդին Երզնկացին, Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը , Նաղաշ Հովնաթանը, Պաղտասար Դպիրը և Սայաթ-Նովան։

Ֆրիկ

imageԿենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն՝ բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ։ Դրա համար էլ նրանից խլել էին իր ընտանիքը։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ, սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը։

Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին.

Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ

Նա իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտությունները, համեմատություններ, առածներն ու ասացվածքները, ինչպես նաև հայրեն տեսակը։

Crystal Palace

47498938_330140121152554_197138870037381120_n  Great Britain has always been the cradle of industrial innovations and unexpected solutions especially in architecture. British engineers and designers were eager to put in life sometimes most unusual ideas. XIX century was marked with such kind of constructions which seemed rather strange on the customary surroundings of the British landscape.  Perhaps the most extraordinary building of the XIX century it was the Crystal Palace, built in Hyde Park for the Great Exhibition of 1851. The Crystal Palace was different from all other buildings in the world. The construction was quite different from all what the British were used to see,  for  it was made from iron and glass. It was one of the biggest building of all time, and a lot of people from many countries came to see it. A great many goods were sent to the exhibiton from various parts of the world. There was also a great machinery on display. The most wonderful piece of machinery on show was Nasmyth’s steam boats carried thousands of visitors across the Channel from Europe. On arriving in  England, they were taken to the Crystal Palace by train. There were six million visitors in all, and the profits from the exhibition were used to build museums and colleges. Latter, the Crystal Palace was moved to South London. It remained one of the most famous buildings in the world until it was burnt down in 1936.

  • cradle-օրորոց
  • innovation-նորարարություն
  • unexpected-անսպասելի
  • eager-անհամբեր,եռանդուն
  • surroundings-միջավայրը
  • landscape-լանդշաֆտ
  • machinery-սարքավորումներ
  • on display-ցուցադրված
  • hammer-մուրճ
  • burnt down-այրվել

Ես և իմ կրթահամալիրը

7E698A59-C3BC-48AD-B87F-E10DB723586BՈղջույն: Ես Միլենան եմ, արդեն ոչ թե ուղղակի սեբաստացի, այլ սեբաստացի շրջանավարտ: Մի տեսակ հավատս չի գալիս, որ արդեն ավարտվում է դպրոցական կյանքս: Ճիշտ է, տասներկու տարուց միայն երեքն եմ սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, սակայն առանց մեկ վայրկյան վարանելու կարող եմ ասել, որ դրանք եղել են իմ դպրոցական ամենալավ տարիները: Ինչո՞ւ: Քանի որ այդ երեք տարվա ընթացքում բացահայտել եմ ինքս ինձ, ճանաչել աշխարհն իր ամբողջ հմայքով և հետաքրքրությամբ: Կրթահամալիրն ինձ հնարավորություն է տվել լինելու մեզնից հեռու, բայց իրականում շատ մոտ աշխարհի տարբեր քաղաքներում` Թբիլիսի, Անակլիա, Ստամբուլ… Տվել է մարդկանց, ովքեր ինձ շատ բաներ են սովորեցրել կյանքում, տվել է բազմաթիվ ընկերներ: Սովորեցրել է գնահատել, ապրել, սիրել, ստեղծագործել, լինել ինքնատիպ, ազատ և ամենակարևորը, սովորեցրել է ճախրել, ինչպես Ջոնաթոն Լիվինգսթոն անունով ճայը:

Կուզենայի խոսել նաև աշխարհի լավագույն ուսուցիչների` իմ կրթահամալիրի ուսուցիչների մասին: Չափից դուրս հոգատար, ջերմ, խելացի, ամեն մեկը բարության մի տիպար: Դե, էլ չեմ խոսում կրթահամալիրի տնօրենի մասին: Տիարն ինձ համար միշտ օրինակելի անձնավորություն է, իսկապես միշտ ձգտել եմ լինել նրա պես խելացի և տարբերվող: Կարճ ասած՝ կրթահալիրում միշտ ինձ զգացել եմ ինչպես տանը: Տիարն ստեղծել է այնպիսի դպրոց, որտեղ միջավայրը ջերմ է, ոչ թե լարված, որտեղ միշտ միմյանց օգնում են ու սիրում:  
Կրթահամալիրում եմ արել իմ առաջին քայլերը դեպի, այսպես ասած, «մեծ ապագա»: Այսօրվա պես հիշում եմ իմ առաջին մոնոներկայացումը գեղարվեստի դպրոցի տանիքում: Երևի հենց դա էր պատճառ, որ նպատակներիցս մեկը եղավ դերասանուհի դառնալը։ Կրթությունս որոշել եմ շարունակել արտերկրում: Չգիտեմ՝ինչքանով որոշածս կկարողանամ իրագործել, սակայն այս պահին հենց այդ ուղղությամբ եմ աշխատում: Կյանքում ունեմ շատ մեծ նպատակներ և ամեն բան փորձում եմ անել դրանց հասնելու համար: Հենց կրթահալիրի հետ եմ արել առաջին կարևորագույն քայլերս: Լավ գիտելիքների պաշարներով և կյանքի հանդեպ ունեցած ճիշտ պատկերացումներով շուտով կմտնեմ արդեն մեկ այլ փուլ: Հետաքրքիր է, թե այդ նոր փուլում կյանքն ինձ համար ինչ է պատրաստել: Դե ինչ, ինձ՝հաջողություններ:

 

Greece

imageGreece, officially the Hellenic Republic , historically also known as Hellas, is a country located in Southern Europe,with a population of approximately 11 million. Athens is the nation’s capital and largest city, followed by Thessaloniki.Greece is a democratic and developed country with an advanced high-income economy, a high quality of life, and a very high standard of living.image

Greece is located at the crossroads of Europe, Asia, and Africa. Situated on the southern tip of the Balkan Peninsula, it shares land borders with Albania to the northwest, the Republic of Macedonia and Bulgaria to the north, and Turkey to the northeast. The Aegean Sea lies to the east of the mainland, the Ionian Sea to the west, the Cretan Sea and the Mediterranean Sea to the south. Greece has the longest coastline on the Mediterranean Basin and the 11th longest coastline in the world. Eighty percent of Greece is mountainous, with Mount Olympus being the highest peak. The country consists of nine geographic regions: Macedonia, Central Greece, the Peloponnese, Thessaly, Epirus, the Aegean Islands (including the Dodecanese and Cyclades), Thrace, Crete, and the Ionian Islands.

In general, the Greeks are particularly proud of their culture and speak of their country with an intense passion, feeling that the culture in Greece is a definition of their national and ethnic belonging. Traditions, religion, music, language, food and wines are the major composites of the culture in Greece and constitute the base for those who wish to visit and understand today’s country.

  • Architecture

Ancient Greek architecture is best known through its temples and theatres.

The architecture in Greece has gone through many phases: from the Doric and Ionic style of the temples in the Classical times, to the Byzantine style of the churches and the Neoclassical style of recent years. Every architectural style shows the culture and traditions of that era. The architecture in villages and islands is very different from the architecture in large cities.

 

This slideshow requires JavaScript.

  • Churches

You can see a church in almost every plot of land in Greece and around all the Greek islands. In fact, you can see churches in the most bizarre spots, even inside caves and gorges. These churches vary in size and style. The town squares usually have large churches, while the countryside is dotted with small, lovely chapels. The style is mainly Byzantine, while in the Cyclades islands most churches are painted in white and blue. The evolution in the style of churches is a characteristic feature of the culture.

 

 

This slideshow requires JavaScript.

  • Music

The Greek music is of unbelievable diversity due to the creative Greek assimilation of different influences of the Eastern and Western culture of Asia and Europe. Music in Greece has a long history dating from the ancient times, during which poetry, dancing and music were inseparable and played an important part in the ancient Greek everyday life and culture.

  • Food, wine and products 

The Greek cuisine is famous for its good quality products and the amazing taste of its food and wines. Some dishes are the same everywhere in Greece, whereas some others are local culinary specialties. The same dishes can be cooked differently or with different ingredients depending on the region. Food is an important part of the Greek culture.image

Wine was born in Greece and it is a Greek tradition since the antiquity. Wine processing was actually invented in Greece. Today, one can enjoy a great diversity of Greek wines: red, white and rose, sweet or dry. Greece also produces some famous kinds of wine like the Retsina, a white wine which has an accentuated resin taste, and the Mavrodafni, a dark red wine which reminds the Portuguese Porto.

 

This slideshow requires JavaScript.

Many products are characteristic of Greece, including various types of cheese (feta, metsovone and formaella), virgin olive oil from Lesvos, Crete and Laconia, capper from Santorini, potatoes from Naxos, citrus fruits from Peloponnese and others like honey, wine, spices, nutes and more. These fresh culinary products are widely used in cooking and constitute strong elements of the local culture.